ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

Համառորեն առաջ եմ մղվում` վերադառնալու խոստումով

Համառորեն առաջ եմ մղվում` վերադառնալու խոստումով
23.07.2026 | 13:07

Ես իմ հոգնած երազների վրայից հերթով հանում եմ նրանց մաշված զգեստները: Մերկ խաչափայտեր եմ շարում նրանց վրա:

Կրակի տաք բոցերի մեջ վերջապես նրանք կփրկվեն իմ սառը ներսից։

Վերջ...

- Գիտե՞ս՝ վերջում ես հասա այնտեղ, որտեղից սկսում են ապրել նորովի ու երազներ ունենալ նորանոր։

Հիմա իմ ունեցածը հույսերից ու երազներից մնացած փշուրներ են միայն, սնդիկի շաղ եկած գնդիկներ, ու սիրտս իզուր է իր ուշացած ճիչերի արձագանքները փնտրում դատարկ օդի մեջ:

Իսկ ինձնից դուրս ՝ աղմկոտ քաղաքում, ինչ- որ մեկն էլեկտրասյուներից պաստառներ է կախել, որտեղ մարդիկ արհեստական ժպիտներով ու չարչրկված լոզունգներով իրենց տարատեսակ սերերն են գովազդում։

Այնտեղ` աղմկոտ քաղաքում, մի քանիսը բադի շուրթերով բալի շրթունքների մասին հեքիաթներ են պատմում ու փորձում սեր շաղախել ամեն մի անիմաստ բանից։

Ետևում մնացած կիսատ մտքերս ինձ թույլ չեն տալիս առաջ շարժվել, բայց ես համառորեն առաջ եմ մղվում` վերադառնալու խոստումով...

Ամառային ննջող օրվա մենության մեջ ինչ- որ անմարմին գոյություն իր տխուր վախճանն է տոնում իմ ներսում, բայց ես դեռ, հասկանո՞ւմ ես, շարունակում եմ ապրել Սկիզբներիդ մեջ։

Ժաննա Հայրապետյան

Դիտվել է՝ 7516

Մեկնաբանություններ